Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում, այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան՝ խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին, ում մեղադրում են նաև Ռուսաստանի հետ դաշնակից պետության օգտին արտահայտություններ անելու մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ կարծում է, որ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ-որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել: Նրա խոսքով, նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը մտադիր է շարժվել ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ:
«Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Չէ որ ԵՄ-ին անդամակցելն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում»,-նշել է նա։









