Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հոկտեմբերի 28-ին այցելել են «Արեգնազան» կրթահամալիր։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին և անձնակազմին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են բուլինգի, երեխայի հանդեպ բռնության կանխարգելման և արձագանքման, կրթության իրավունքի և կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր:
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները երեխաներին ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։
Այցն իրականացվել է 2025 թվականին հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում:









