Foto

Ոստիկանությունը բացահայտել է Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենաներից կատարված գողությունները

Ոստիկանությունը բացահայտել է Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում մեքենաներից կատարված գողությունները։

«Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվել էին հոկտեմբերի 10-ին: Գողացել էին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում կայանված «Լեքսուս» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։

Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հոկտեմբերի 15-ին և 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ` նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին և դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։

Ավան-Առինջի բնակիչ 33-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվեց և հիշյալ գողութունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց:

Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ծարավ Աղբյուրի փողոցի հարակից տարածքներից նա ներկայացրեց գողոնի մի մասը:
Դատարանի որոշմամբ 33-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ