Հետքը գրում է․ Ռուսաստանի Դաշնության դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթեցման գործով անցնող 8 մեղադրյալների համար։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Հարավային շրջանային ռազմական դատարանի (նստավայրը՝ Դոնի Ռոստով) մամուլի ծառայությանը։
Այս գործով դատավարությունը սկսվել էր փետրվարին։ Այն ընթանում է փակ ռեժիմով։ Պաշտպանական կողմը հանդես կգա հոկտեմբերի 30-ին։
Ընդհանուր առմամբ, գործով անցնում է 13 մարդ, որոնք Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նրանցից 8-ը կալանավորված է։
Մեղադրյալներ Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինան, Վլադիմիր Զլոբը, Դմիտրի Տյաժոլին, Ռոման Սոլոմկոն և Արթուր Թերջանյանը մեղադրվում են ահաբեկչության իրագործման ու զենքի ապօրինի շրջանառության մեջ։ Սոլոմկոն և Թերջանյանը մեղադրվում են նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ։ Ռուսական կողմը ահաբեկչության կազմակերպիչ համարում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։









