Foto

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։