Foto

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Տավուշի և Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում՝ հոկտեմբերի 30-ին և 31-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 30-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք բնակավայրերի գազասպառողների, «Աստրոն», «Ա-ՏԵԳ», «ՎՎ-Գազ» «Գոշգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Դիլիջան Առողջարան» ՓԲԸ-ի, Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան, Դիլիջանի թիվ 1, 2, 3, 4, 6 և Հաղարծնի ու Թեղուտի մանկապարտեզների, «Դիլի» ՍՊԸ-ի, «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ի, ՆԳՆ ՓԾ Դիլիջանի ՀՓՋ-ի, «Փարադայս Հոթել» ՍՊԸ-ի, Սիմոնյան կրթական հիմնադրամի, ՀՀ ԿԲ Դիլիջանի բոլոր կառույցների, Դիլիջանի միջազգային դպրոցի բոլոր կառույցների, «Վիլա Ռեստ Հաուս» ՍՊԸ-ի, «ԴԻ-ՋԻ-ԷՅՉ Փարթնըրս Գերմանական ՀՁ» ՍՊԸ-ի, «Թուֆենկյան Հոսփթալիթի» ՍՊԸ-ի, «Վերադարձ-1» ՍՊԸ-ի, «Կացարաններ» ՍՊԸ-ի,, «Հայկ և Ռաֆայել» ՍՊԸ-ի, «Դիլի Թաուն» ՍՊԸ-ի, «Անի Պլազա Հոթել» ՍՊԸ-ի, «Գրինվուդ Ռեզիդենս» ՍՊԸ-ի, «Մովսեսյան և փարթնըրս դեվելոպմենթ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,


Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, «ԱՄԱՐԹ Կենտրոն» ՍՊԸ-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: