Հոկտեմբերի 29-ին, ժամը 10։41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:05-ին: Այրվել է ավտոմեքենան։









