Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 5 շախմատիստով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Գոայում քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մատիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 206 գրոսմայստեր: Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» մրցակարգով` պարտվողը դուրս է մնում գավաթի խաղարկությունից:
Գավաթի խաղարկությունում կխաղարկվի շախմատի հավակնորդների մրցաշարի 3 ուղեգիր:
Այն կմեկնարկի նոյեմբերի 1-ին ու կեզրափակվի նոյեմբերի 26-ին:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1233491









