Հայաստանում կներդրվի անկանխիկ առևտրից համընդհանուր հետճվարի համակարգ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետճվարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,-ասաց։
Վարչապետը նշեց՝ շարունակվելու և զարգացվելու է նաև թոշակառուների համար գործող հետվճարի համակարգը: Կառավարության կողմից շրջանառված նախագծով նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։
Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։









