Հոկտեմբերի 20-26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 431 դեպք, որից 143-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 82, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, կեղծ ահազանգի՝ 4, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 160, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 38 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 116, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 7 մարդ:









