Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 00:25-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Հ.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 25-ամյա Գոռ Հ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:









