«Զանգեզուրի միջանցքը» կլինի «Միջին միջանցքի» թողունակության մեծացման հիմնական գործոնը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական հեռուստատեսությամբ ունեցած ելույթում՝ Trend-ի փոխանցմամբ։
Ուրալօղլուի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործման միջոցառումների հետ մեկտեղ, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ նոր երթուղի բացելու համար, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Նա նշել է, որ արդեն սկսվել է Կարսից մինչև Նախիջևանի հետ սահման 224 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը և ԲԹԿ գծից տարբերվող նոր Կարս-Դիլուջու երկաթուղին կլինի երկկողմանի, ինչը զգալիորեն կմեծացնի բեռնափոխադրումները։









