Foto

Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի Երևանում անցկացվելիք խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին

Վրաստանը որոշել է չմասնակցել Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 28-30-ը Երևանում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին։



Նրա խոսքով՝ Թբիլիսին մտահոգված է Եվրոնեսթի վերջին քաղաքական ուղղությամբ, որը, ըստ նրա, հակասում է կազմակերպության հիմնադիր փաստաթղթերին, սկզբունքներին և նպատակներին։ Մախաշվիլին ընդգծել է, որ Եվրոխորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են գալիս Վրաստանի նկատմամբ բացասական հռետորաբանությամբ և տարածում են աղավաղված տեղեկություններ, ինչը խաթարում է վստահության մթնոլորտը։


Վրաստանի խորհրդարանը որոշումը մեկնաբանում է որպես քաղաքական գնահատական՝ նպատակ ունենալով պաշտպանել երկրի շահերն ու սկզբունքային դիրքորոշումը միջազգային հարթակներում։