Երեկ հայտնել ենք, որ Հրանտ Մարգարյանի որդու վիճակը ծանր է․ կրակոց՝ կոկորդին։
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարգարյանի որդին մահացավ։
Երեկ լրագրող Լիա Սարգսյանը հայտնել է, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում:
Լրագրողի տեղեկություններով՝ տուժածը գործչի որդին է, որ Հիվանդանոց է տեղափոխվել. Մխիթար Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ՆԳՆ-ից հայտնել են, նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:









