Foto

Պուտինը պետության նույնիսկ ամենաթշվառ ղեկավարին ոչ մի անգամ այդպիսին չի անվանել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ հարգանքով է վերաբերվում գործընկերներին և նույնիսկ ամենաթշվառ պետության ղեկավարին երբեք այդպիսին չի անվանել։ Այս մասին TASS-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ամերիկյան քաղաքական երգիծանքի առանձնահատկություններին նվիրված սյունակի մեկնաբանության մեջ։

«Իմ համար, օրինակ, կանոնների և քաղաքավարության առումով բացարձակ անգերազանցելի հեղինակություն է նախագահ Պուտինը։ Նույնիսկ ամենաթշվառ պետության ղեկավարին նա ոչ մի անգամ այդպիսին չի անվանել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով մեդիայում թույլատրելիի սահմանների մասին։

Նա հավելել է, որ «Պուտինը ոչ միշտ է բարյացակամորեն խոսում, բայց միշտ հարգալից է նման պետությունների ղեկավարների մասին և [հարգալից] է վերաբերվում իր գործընկերներին»։