Foto

Թուրքիայում կուսակցության առաջնորդը Ալիևից պահանջել Է չեղարկել Բաքվում նախատեսված ռաբբիների համաժողովը․ Sepah Pasdaran

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով չեղարկել Բաքվում 2025 թվականի նոյեմբերի 4-6-ը նախատեսված Եվրոպական ռաբբիների համաժողովը, հաղորդում է Sepah Pasdaran Telegram ալիքը։

«Նման միջոցառումը... կհարվածի թյուրքական և իսլամական աշխարհի միասնությանը։ Ոչ մի մուսուլմանական մայրաքաղաք նախկինում նման կոնֆերանս չի հյուրընկալել։ Նման հավաքները սիոնիզմի աջակցություն են և սպառնալիք են ներկայացնում Արևմտյան Ասիայի ու Կովկասի համար։ Ադրբեջանի փորձառու ղեկավարությունը չի կարող թույլ տալ, որ երկիրը մասնակցի ամերիկա-իսրայելական ռազմաճակատին», - թուրք քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում ալիքը։