Foto

Արթուր Դավթյանը պարգեւատրվեց աշխարհի առաջնության արծաթե մեդալով (ֆոտո)

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության մեդալակիների պարգեւատրումը: Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը պարգեւատրվեց արծաթե մեդալով:

2022 թ. աշխարհի չեմպիոնը Ջակարտայում անցկացված առաջնությունում փոխչեմպիոնի կոչումը նվաճեց 14.833 միավորով: Այս վարժությունում տիտղոսը նվաճեց  կրկնակի օլիմպիական չեմպիոն, ֆիլիպինցի Կառլոս Յուլոն (14.866), բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Նազար Չեպուրնին (14.483):

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց երկու արծաթե մեդալով: Հոկտեմբերի 24-ին նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել նաեւ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը: