Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 58 կողմ, 11 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին հեռուստաընկերությունը փակելու նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ նախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ-ականներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3-ից դարձնելով 2։ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։
Նախագծով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։









