Տեր Սարգիսը, ով պետք է այս կիրակի Հովհաննավանքում կատարեր պատարագը, հրավիրել է հարցաքննության։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ոստիկանությունն այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը:
Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը:
Այսպիսով ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն:
Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայր Աթոռի պահանջը շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):









