Foto

Համակարգչային հափշտակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց

ՔՈԳՎ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Շիրակի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը մայիսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին hայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: