Foto

Քաղաքապետարանը նախազգուշացնում է՝ տրանսպորտային տոմսերի կեղծ էջեր են տարածվում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:

«Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես

Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով

transport.yerevan.am կայքի միջոցով

Telcell տերմինալների միջոցով

Telcell սպասարկման կետերում

Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։