Foto

Պետք է կրկին կոնսոլիդանաք և ձեզնից որևէ մեկին ընտրեք որպես համայնքի ղեկավար. Գոհար Մելոյան

Որպես իրավաբան ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ինձ հետաքրքիր չէ, թե ի՞նչ բնույթի կոռուպցիոն հանցագործությունների մեջ է մեղադրվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևթե արդյո՞ք գոյություն ունեն նրա մեղավորությունը «հաստատող» ապացույցներ, այս մասին հայտարարել է սահմանադրագետ ԳոհարՄելոյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ամիսներ շարունակ գոյություն է ունեցել նրան քրեական հետապնդման ենթարկելու և ազատազրկելու քաղաքական հանձնարարական։

«Եվ ոչ պակաս ակնհայտ է, որ այդ հանձնարարականը կապված է նրա՝ իշխանություններին ամենօրյա ռեժիմով և հետևողականորեն քննադատելու ուչհամագորածկցելու հետ, եւ ակնհայտ է, որ այդ հանձնարականը չէր լինի, եթե ընդդիմությունը չհաղթեր Գյումրիում։

Ինձ՝ որպես իրավաբան ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հուզում է, որ

1️⃣հերթական անգամ իրավապահների միջոցով մեկուսացվում է ընդդիմադիր համայնքի ղեկավարը

2️⃣իշխանությունը չի հաշտվում ժողովրդի կամաարտահայտության հետ,

3️⃣իշխանությունը չեղարկում է ժողովրդի քվեն,

4️⃣ իշխանությունը մեծաքանակ ոստիկանական զորքեր է ուղարկում մեր երկրի մեծությամբ երկրորդ քաղաք, կարծես, պաշարելու այն.

5️⃣իշխանությունը բռնության է ենթարկում իր ժողովրդին

Ակնհայտ է, որ քրեական վարույթի շրջանակում Վարդան Ղուկասյանի լիազորությունների կասեցումից հետո քաղաքական իշխանությունները փորձելու են նշանակել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ հիմնվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումների վրա։

Նպատակ է 2026 թ-ի հունիսի 7-ին սպասվող ԱԺ ընտրություններից առաջ Գյումրի համայնքում կենտրոնացնել բոլոր վարչական ռեսուրսները։

Հիմա գնդակը Գյումրու ընդդիմադիր համայնքի ավագանիների դաշտում է, պետք է կրկին կոնսոլիդանաք եւ Ձեզնից որեւէ մեկին ընտրեք որպես համայնքի ղեկավար»,- նշել է Մելոյանը։