Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Թեհրանում հանդիպում են ունեցել, հաղորդում է IRNA-ն:
Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է զարգացնել և ընդլայնել համապարփակ հարաբերությունները Ադրբեջանի հետ և վերացնել այս գործընթացին խոչընդոտող ցանկացած բան:
Նա ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ռազմավարական կարևորությունը Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար։
Արաղչին նշել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ հարգելու երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը, կանխելու աշխարհաքաղաքական փոփոխությունները և օգտագործելու դիվանագիտական միջոցները վեճերը լուծելու համար։
Աղբյուրը՝ politik.am