Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Իրավապահ մարմինները բացառապես քաղաքական հետապնդման պայմաններում դեռևս պնդում են, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասությունը հանդիսանում է «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ»: Ի դեպ միայն հենց այդ «մեղադրանք»-քաղաքական հետապնդման հիման վրա է, որ 120 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Մնացյալ տնտեսական բնույթի իբրև մեղադրանքներով երբևէ հիմնավոր կասկած չի հաստատվել, հետևաբար նույնիսկ մեկ օր կալանք չէր էլ կարող կիրառվել:
Միաժամանակ 2025 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունենում բազմահազար հավաք և երթ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Այնուհետև 2025 թվականի հոկտենբերի 18-ին «Մեր Ձևով» շարժման կողմից նախաձեռնվում է բազմահազար հավաք և երթ, կրկին նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Հանրային հավաքներ առանց մեկ վարչական իրավախախտման, բայց մեղադրանք իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի հատկանիշներով՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, այս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում»: