Foto

Մինչև ընտրություններ իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել. ՀայաՔվե

Գուցե առանձին վերցրած որևէ ընդդիմադիր ուժ այս պահին չունի ավելի բարձր վարկանիշ, քան Փաշինյանը, բայց դրանից չի հետևում, որ մինչև ընտրությունները չի ունենա․ գրում է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։

«Ի վերջո, ընտրությունները սրանից ամիսներ անց են, մինչև այդ շատ բան կարող է փոխվել: Իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել, որոշ ընդդիմադիր առաջնորդներ կարող են շատ ավելի բարձր վարկանիշ ձեռք բերել, քան իշխանությունը: Ի վերջո, բացառված չէ մեծ ընդդիմադիր դաշինքի ձևավորումը: Սա տարբերակներից մեկն է:

Կարող է նաև պարզվել, որ ընտրություններին մասնակցում է մի քանի ընդդիմադիր դաշինք, և միասին վերցրած` նրանք ավելի մեծ քանակությամբ ընտրողների ձայներ են ստանում, քան իշխանությունը, և կարողանում են պայմանավորվել փոխադարձ ընդունելի թեկնածուի շուրջ։ Այդպես եղավ, օրինակ, Գյումրիում»,-գրում է նախաձեռնությունը: