Foto

Քաղաքացիական պատերազմի շունչը. Ստեփան Դանիելյան

Քաղաքացիական պատերազմի շունչը

---------------------------


Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, դա պայքա՞ր է իշխանության համար, թե՞ քաղաքացիական պատերազմ է, թեկուզ դեռևս լատենտ:


Ցանկացած երկրում  կա պայքար իշխանության համար, և դա կարող է ընթանալ ընտրական գործընթացների շրջանակում, կամ էլ, երբեմն, ուժի գարծադրմամբ: Ուժի միջոցով ընթացող պայքարը կարող են անվանել հեղաշրջում, զինված ապստամբություն, պարտիզանական կռիվ, կամ, անգամ տեռորիզմ: Այդ բոլոր ձևերը բնորոշ են որոշակի խմբերի միջև տեղի ունեցող պայքարին: Որոշ խմբեր կարող են երկար ժամանակ պայքարել, սակայն լինել մարգինալ՝ լուսանցքային:


Այսպիսով, որն է իշխանության համար տեղի ունեցող վերը նշված պայքարի ձևերի տարբերությունը քաղաքացիական պատերազմից: 


Քաղաքացիական պայքարը մարդկանց կիսում է հակամարտող խմբերի, ճամբարների է բաժանում քաղաքաներն ու գյուղերը, ընտանիքներն ու ընկերական շրջապատները: Այն ոչ մեկին անտարբեր չի թողնում և ընթանում է դաժանագույն ձևերով: Դա ներտեսակային պայքար է:


Քաղաքացիական պատերազմն իշխանության համար պայքար չէ, դա պայքար է արժեքային համակարգի, աշխարհայացքի, հարաբերությունների կանոնների համար, որտեղ կոմպրոմիս գոյություն չունի: Քաղաքացիական պատերազմ լինելու համար պետք է լինի գաղափարախոսական հակամարտություն: 

Տարբեր գաղափարախոսությունների ու տարբեր արժեքային համակարգի պայքար է եղել ամերիկյան, ֆրանսիական, ռուսական հեղափոխությունների ժամանակ, որտեղ եղբայրը սպանում էր եղբորը, որդին՝ հորը, կինն՝ ամուսնում: Չկա քաղաքացիական պատերազմ, առանց գաղափարախոսություների հակադրման: Ի տարբերություն վերը բերված օրինակների, մեզ մոտ եղած աշխարհաընկալման, ապրելակագի  ու այն ոչնչացնողների, բայց տեղը ոչինչ չառաջարկողների միջև պայքար է:


Մինչ 2020 թվականը Հայաստանում քաղաքացիական հակամարտություն չի եղել, եղել են դժգոհություններ անորակ ու անարդար կառավարումից, կոռուպցիայից և այլն: Սակայն հիմա մենք քաղաքացիական ընդհարման շեմին ենք և դա արդեն գաղափարախոսական ու արժեքային համակարգի հակամարտություն է: Պայքար է մեր արժեքային համակարգի, սոցիալական կանոնների, բարու ու չարու մասին մեր ունեցած պատկերացումների, որոնք մենք դեռևս  ունենք և իշխանությունը գրաված խմբավորման միջև,  բաղկացած  ագրեսիվ ուրացողներից: 


Գործող ռեժիմը փորձում է փոխել հենց այդ արժեքային համակագն, ոչնչացնել աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները, և, ի տերբերություն ամերիկյան, ֆրանսիական, ռուսական հեղափոխությունների, տեղը ոչինչ չդնելով: Հենց դրա համար էլ սլաքը ուղղել են եկեղեցու դեմ, որն, ինչպես ցանկացած հասարակություններում, պահպանողական ինստիտուտն է: 


Այլ տարբերակ ռեժիմը չունի, կամ պետք է ուրացության մասին մեր ունեցած պատկերացումները փոխի, կամ պետք է մնան որպես ուրացողներ, համապատասխան հետևանքներով: