ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
«2025 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 229,124 զբոսաշրջիկ։
Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 236,561։
2025 թ․ հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի»։