Foto

Այն, ինչ մեզ են փորձում ներկայացնել որպես «նվաճում»՝ ակնկալելով հրճվանք, կեղծիք է և սուտ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Հետևում եմ Գազայում հրադադարի հաստատման գործընթացին և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։
Համաձայն այդ հրադադարի՝ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելն սկսել են գերիների փոխանակման գործընթացը․ 7 իսրայելցի պատանդ արդեն հանձնվել է Կարմիր Խաչին։ Սա է իրական գործարքը՝ երբ պետությունը ազատում է իր քաղաքացիներին գերությունից, խոշտանգումներից և ապօրինությունից։

Հայաստանը այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի պահանջով՝ առանց միջնորդների ուղիղ բանակցելով հանձնել է այն ամենը, ինչը հնարավոր էր հանձնել՝ հրաժարվելով իր ազգային, պետական շահերից։
Տավուշի գյուղերից մինչև Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ՝ զիջվել է թշնամուն, մինչդեռ մեր հայրենակիցները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։

Այս պահին Իսրայելում մարդիկ նշում են հրադադարի կնքումը, և նրանց ուրախությունը հասկանալի է։ Բայց այն, ինչ մեզ են փորձում ներկայացնել որպես «նվաճում»՝ ակնկալելով ժողովրդի հրճվանքը, գործնականում՝ կեղծիք է և սուտ։

Մեր ժողովուրդը, սակայն, ամեն ինչ շատ լավ հասկանում է…»,- գրում է նա։