ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Իսրայելի Քնեսեթում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ և որևէ թշնամանք չեն տածում նրա ժողովրդի նկատմամբ։
«Միացյալ Նահանգները և Իսրայելը որևէ թշնամանք չունեն իրանցի ժողովրդի նկատմամբ։ Մենք պարզապես ուզում ենք ապրել խաղաղության մեջ։ Մենք չենք ուզում, որ սպառնալիքներ լինեն մեր գլխավերևում։ Մենք նույնիսկ չենք ուզում մտածել միջուկային ոչնչացման մասին», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցելու ԱՄՆ առաջարկը թուլության նշան չէ։
«Սա թուլության նշան չէ… Սա կլինի Իրանի պատմության մեջ լավագույն որոշումը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Աղբյուրը՝ shantnews.am