Foto

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Մարինա Կորինա Մաչադոյին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նոբելյան հանձնաժողովը մամուլի հաղորդագրության մեջ Մաչադոյին բնութագրել է որպես «խաղաղության խիզախ և նվիրված առաջամարտիկ»՝ կին, որը «վառ է պահում ժողովրդավարության լույսը աճող խավարի պայմաններում»։

«Նա Նոբելյան խաղաղության մրցանակ է ստանում Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելուն ուղղված իր պայքարի համար», - նշված է հաղորդագրության մեջ։ 


Նոբելյան հանձնաժողովը հավելում է, որ որպես Վենեսուելայի ժողովրդավարական շարժման առաջնորդ՝ Մարիա Կորինա Մաչադոն վերջին ժամանակներում Լատինական Ամերիկայում «քաղաքացիական քաջության ամենաարտասովոր օրինակներից մեկն է»։

Հոկտեմբերի 9-ին գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է հունգարացի գրող Լասլա Կրասնահորկայիին։

Հոկտեմբերի 8-ին քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի են արժանացել Սուսումու Կիտագավան, Ռիչարդ Ռոբսոնը և Օմար Յաղին՝ «մետաղաօրգանական կաղապարների մշակման համար»:  

Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Քլարկին, Միշել Հ. Դևորեին և Ջոն Մ. Մարտինիսին՝ «էլեկտրական շղթայում մակրոսկոպիկ քվանտային մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնաբերման համար»։   

Իսկ հոկտեմբերի 6-ին բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։