Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հիմնական մասը մարված է, այս պահին միայն ծուխն է երևում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«Կեսգիշերից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցաններ, բեռնատարներով հող են տեղափոխել, որպեսզի ծածկեն տարածը: Նաև փրկարար ծառայությունն է միացել: Հրդեհի հիմնական մասը մարված է, այս պահին միայն ծուխն է երևում», – հայտնել են Երևանի քաղաքապետարանից։