Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: