Foto

Այն ազգերը, որոնք չեն գիտակցում նահատակված անձանց առաքելությունը գոյատևելու շանս պարզապես չունեն

«Պատիվ ունեմ» խմբակցության քարոտւղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հատկապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին Եռաբլուրում մեծաթիվ հիշատակման արարողություններ են` եկեղեցական կարգով և հայկական ավանդույթների շրջանակներում:

Ովքեր չեն գիտակցում մեր նահատակների առաքելությունն ու նրանց` մեզ պարգևած կյանքն ու զոհողությունները, նրանք անարժեք, բարոյազուրկ և գաղափարապես տկար մարդիկ են:

Այն ազգերը, հասարակությունները, որոնք չեն գիտակցում նահատակված անձանց առաքելությունը գոյատևելու շանս պարզապես չունեն:

Հավերժ փառք մեր նահատակներին!