ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Փաշինյանի դեմն եմ ասել՝ «մենք քեզ փոխանցել ենք 42 հազար քառ.կմ ՀՀ եւ Արցախի Հայնրապետություն,դու մտածիր,թե ի՞նչ ես թողնելու քեզնից հետո»։
ՔՊ-ական Աժ փոխնախագահը ոչ ավել ոչ պակաս «պատրաստ է բանավիճել Սերժ Սարգսյանի,Արմեն Աշոտյանի,Էդուարդ Շարմազանովի ու ՀՀԿ տատիկի հետ»։
Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա,ու՞ր մնաց …
Նիկոլին ասա, թող հրապարակի 2019-ի իրեն ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաթեթը,որի ընդհանուր բովանդակությունը հրապարակել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը։
Նիկոլն է ասել՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է ՚եւ վերջ։
Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզը։
Նիկոլն է Շուշիում ինագուրացիայի մասնակցել։
Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
Նիկոլն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։
Մենք քո հետ բանավեճ չունենք,«պարոն փոխնախագահ»,ինչպես կասեր քեզ հայտնի «դասականը» ՝ «ոտքի տակ մի ընկի»։
Բանավիճո՞ղ եք,Բորելի հետ բանավիճեք, ով ասել է,որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը,ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է Փաշինյանին բանավեճի է հրավիրում,ինչու՞ է «ուխոդ» լինում։
Թող գա …
Հ.Գ.2020-ի հոկտեմբերին Փաշինյանին 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք քեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դու մտածիր,թե ի՞նչ ես քեզնից հետո թողելու»։
Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը,ով ներկա էր այդ հանդիպմանը։
Այնպեց որ ի՞նչ էլ անեք,պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ալիեւի պահանջներն իրականացնող «ազգակործան պատուհասներ»։