Ֆինլանդիայի Միկելի քաղաքում, Ռուսաստանի սահմանից ոչ հեռու, հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի բացումը:
«Պետական պաշտպանության կազմակերպումը մեր կարևոր շահերից մեկն է։ Ռազմաօդային ուժերի և նավատորմի կազմակերպումն այնքան հրատապ հարց չէ, որքան ցամաքային պաշտպանության կազմակերպումը։ Մենք ցանկանում ենք, որ Ֆինլանդիայի տեսակետները լիովին հաշվի առնվեն, և որ ՆԱՏՕ-ն ցամաքային պաշտպանության մեջ ուժեղ լինի այստեղ՝ Սկանդինավյան երկրներում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Yle պորտալին տված հարցազրույցում ասել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հակյանենը:
Ինչպես ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտարարել է ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ բրիգադի գեներալ Քրիս Գենտը, դաշինքի հրամանատարությունը Միկելիում երկու առաքելություն ունի. խաղաղ ժամանակ շտաբը պլանավորում և սինքրոնացնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործողությունները, այդ թվում՝ իրականացնում է համատեղ զորավարժությունների, ինչպես նաև խաղաղ ժամանակների այլ միջոցառումների պլանավորում, նախապատրաստում և անցկացում։ Պատերազմի ժամանակ այն Հյուսիսային Եվրոպայում գործող ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարն է:
Շտաբը գլխավորում է նորվեգացի Ուվե Սթաուրսեթը, ինչպես նաև ֆիննական բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Պասի Վյալիմյակին: Շտաբը ենթակա է Նորֆոլկում ՆԱՏՕ-ի հրամանատարությանը: Միկելի են ժամանել սպաներ՝ յոթ երկրներից՝ Ֆինլանդիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Խաղաղ ժամանակ շտաբը կունենա մոտավորապես 50 մշտական աշխատակից: