Foto

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։ 24News-ի հարցմանն ի պատասխան` հաստատեցին Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնող Աննա Գևորգյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծել՝ 2025 թվականի սեպտեմբերի  1-ից»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

24News-ը տեղեկացավ, որ Տարոն Մարգարյանը կփոխարինի Աննա Գևորգյանին․

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Տարոն Կարենի Մարգարյանի հետ 2025 թվականի սեպտեմբերի 10-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր»,- մանրամասնեցին վարչությունից:

Մերի Մանուկյան