«Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա՞, ինչպե՞ս կարելի է հավատալ այս անհեթեթությանը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես նայում եմ ու չեմ հասկանում, թե ինչ են ասում արևմտյան էլիտաները։ Միթե նրանք հավատում են, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։ Մենք ինքներս երբեք ռազմական դիմակայություն չենք նախաձեռնել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ընդգծել է՝ Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստակամության մասին և երկու անգամ էլ մերժում է ստացել։