Foto

Ահազանգում են քաղաքացիները․ հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:

Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 17․09․2025թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 30․09․2025թ․)։

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել: