Foto

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Հորդանանի Էլ Քարաք նահանգի Համուդ գյուղի եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հորդանանի «Ալ Մամլաքա» հեռուստաընկերությունը, առողջապահության նախարար Իբրահիմ ալ Բուդուրը հայտնել է, որ տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան երկու տասնյակ մարդ։

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ հունական ուղղափառ եկեղեցում հուղարկավորության արարողության ժամանակ։ Զինված անձինք կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ։ Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։