Foto

Ռուսաստանը եղել է, կա և միշտ կլինի․ Վլադիմիր Պուտին

«Հակամարտություններ եղել են և միշտ կլինեն, գլխավոր հարցն այն է, թե ինչպես լուծել դրանք»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դասական դիվանագիտությանը փոխարինելու եկավ արևմտյան «մենախոսության դիվանագիտությունը»։ Կարգավորման փոխարեն միայն հակամարտությունների սրացումներ են»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Պուտինը շեշտել է՝ Ռուսաստանը բազմաթիվ ցնցումներ է ապրել, բայց ավելի լավ է պատրաստ համաշխարհային բարդ իրավիճակին․ «Ռուսաստանը եղել է, կա և միշտ կլինի»-, ընդգծել է ՌԴ նախագահը։