Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝
Հոկտեմբերի 3՝
ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան
Հոկտեմբեր 5՝
Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ Սահակյան
Հոկտեմբերի 7՝
Ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան
Հոկտեմբերի 8՝
Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ)
Հոկտեմբերի 10՝
Ժամը` 21:30. 110 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
Հոկտեմբերի 11՝
Ժամը` 18:00. +110 կգ, Վարազդատ Լալայան
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ–մարզուհի է հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ: