Foto

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինն այսպես թե այնպես կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։Նա չի պարզաբանել՝ արդյոք Ռուսաստանի առաջնորդն անձամբ կմեկնի Հարավաֆրիկյան Հանրապետություն։«Նա այսպես թե այնպես կմասնակցի G20-ին, – լրագրողներին ասել է Պեսկովը։

– Ամեն դեպքում, ռուսական կողմի մասնակցությունը կլինի պատշաճ մակարդակով և առավելագույնս ակտիվ»։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է Մեծ քսանյակի աշխատանքի բոլոր սեգմենտներին։Գագաթնաժողովը տեղի կունենա Յոհաննեսբուրգում, նոյեմբերի 22-23-ին։