Foto

Փորձել է բացել բնակարանի դուռը, սակայն ներսից լսելով ձայներ` փախել է

Սեպտեմբերի 29-ին` ժամը 13.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ հարմարեցված գործիքով փորձել են բացել մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը, սակայն ներսից լսելով ձայներ` դիմել են փախուստի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ 

Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երևանի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ բնակարանային գողության փորձը կատարել է նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Սեպտեմբերի 30-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։

Կազմված փաստաթղթերով հանդերձ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։

Հանգամանքները նախաքնությամբ պարզվում են։