Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեն երկօրյա այցով ժամանել է Անկարա։
Հաղոդրվում է, որ այցի ընթացքում նա բանակցություններ կվարի թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ պաշտպանական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր: