ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում «Բարսելոնայի» դեմ սպասվող խաղի մասին: Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Նա ակումբի մամուլի ծառայությանը հայտնել է, որ իր համար հուզիչ է մրցել այնպիսի թիմի դեմ, որը նման խաղային փիլիսոփայություն ունի: Էնրիկեն ընդգծել է, որ «Բարսելոնան» ունի հիանալի մարզիչ՝ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ:
«Այս «Բարսելոնային» հաղթելու համար մենք պետք է ցույց տանք բարձրակարգ խաղ՝ թե՛ տեխնիկական, թե՛ էմոցիոնալ առումով: Կարծում եմ՝ այս հանդիպումը կարծես հատուկ ստեղծված լինի մեր թիմերի համար»,-ավելացրել է Էնրիկեն:
Մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։