Foto

Խաղաղության Նոբելյան մրցանակն ինձ չշնորհելը Միացյալ Նահանգներին ուղղված վիրավորանք կլինի. Թրամփ

2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարելուց 10 օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ մրցանակը պետք է տրվի հենց իրեն: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվամիջոցներից։

«Ցանկացած այլ որոշում Միացյալ Նահանգներին ուղղված վիրավորանք կլինի»,- ասել է նա՝ Վիրջինիա նահանգի Քվանտիկո ռազմաբազայում ամերիկացի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

Նա վստահեցրել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը ցանկանում է ոչ թե անձամբ իր, այլ Միացյալ Նահանգների համար։