Այսօր և վաղը Վլադիկավկազում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ «Խադարցև եղբայրների գավաթ - 2025»-ը։ Մրցումներին կմասնակցեն վեց հայ ազատ ոճի ըմբիշներ։ Մրցաշարին մասնակցելու են մարզիկներ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունգարիայի, Վրաստանի, Պանամայի, Բահրեյնի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ավստրիայի և Հունաստանի հավաքականներից։
Հայաստանի կազմն ու առաջին մրցակիցները․
65 կգ․ Արման Մուսիկյան– Այգուն (Ավստրիա)
70 կգ․ Տիգրան Ղազարյան– Զարիլբեկով (Ղազախստան)
74 կգ․ Արտավազդ Հարությունյան– Զակուև (Ռուսաստան)
92 կգ․ Նարեկ Իկիլիկյան – Շարիպով (Բահրեյն)
97 կգ․ Գուրգեն Սիմոնյան– Տավգազով (Ռուսաստան)
125 կգ․ Հենրիկ Այկյան– Պասենոկ (Ռուսաստան)
Հիշեցնենք, որ հայ հունահռոմեական ոճի ըմբիշները նախկինում մասնակցել են Նովոսիբիրսկում կայացած մրցաշարին։