Foto

Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․

«Ստանձնել եմ Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպանությունը։
Պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը մեղմ ասած անհիմն է։
Խորին և անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։ Շուտափույթ առողջություն եմ մաղթում վնասվածքներ ստացած անձին։
Առայժմ այսքանը»։