Foto

Թանկ գնով ձեռք բերված անկախությունը ենթակա է ամենօրյա փայփայանքի և հոգածության. Դանիելյան

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հայ ժողովուրդը «Այո» ասաց անկախությանը, ինչի հիման վրա էլ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։


Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ: Թանկ գնով ձեռք բերված անկախությունը ենթակա է ամենօրյա փայփայանքի և հոգածության:


Ցավոք, մեր պետության ղեկն այսօր հայտնվել է մարդկանց ձեռքին, որոնք գիտակցաբար կործանման են տանում հարյուրամյակների պայքարի ծնունդ անկախ Հայաստանը: 


Ինքնիշխանության մասին բղավելով՝ մաս առ մաս հանձնեցին մեր հայրենիքի մի մասը: «Իրական Հայաստանի» մասին խոսելով՝ բերեցին պարտություններով լի իրականություն: 


Բայց ես վստահ եմ, որ մենք ի զորու ենք ուղղելու մեր մեջքը, փոխելու շարունակաբար ներարկվող պարտվողի հոգեբանությունը: Հայրենիքի հանդեպ մեր անսահման սերն ու ազգային համախմբումը ծնելու են զարթոնքի նոր օրեր: Ունենալու ենք բաղձալի պետություն՝ պաշտպանված, արժանապատիվ ու իրապես խաղաղություն պարտադրող: