Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանի եղբայրն է՝ 46-ամյա Հարություն Քենդրջյանը։









